10:44  ,  27 փետրվարի, 2019

Aeroflot Open․ Հայկ Մարտիրոսյանը՝ առաջատարների թվում, Տիգրան Պետրոսյանը հետ է կես միավոր

Մոսկվայում շարունակվող Aeroflot Open մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրից հետո շախմատի Հայաստանի հավաքականի նորեկ Հայկ Մարտիրոսյանը պահպանել է տեղն առաջատարների շարքում։

8-րդ տուրում Մարտիրոսյանը սեւերով ոչ ոքի է խաղացել ռուս Ալեքսեյ Սարանայի հետ: Հայ շախմատիստն ունի 6 միավոր եւ հնդիկ Կրիշնան Սաշիկիրանի ու էստոնացի Կաիդո Կուլաոցի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

4-9-րդ տեղերը 5.5-ական միավորով բաժանում են 6 շախմատիստներ, որոնց թվում է նաեւ Տիգրան Լ. Պետրոսյանը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը եւ Արամ Հակոբյանը հավաքել են 5-ական միավոր, իսկ Շանթ Սարգսյանը՝ 4:

Փետրվարի 27-ին կայանալիք վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը կմրցի Տիգրան Պետրոսյանի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում