23:15  ,  23 փետրվարի, 2019

Կանտոնայի կանխատեսումը. Պրեմյեր լիգայի լավագույն քառյակը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան իր կանխատեսումն է արել, թե որ թիմերը տեղ կգրավեն Անգլիայի առաջնության լավագույն քառյակում:

«Գերազանց ֆուտբոլ են ցուցադրում «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»: Հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես լավն է: Եթե մրցաշրջանը մեկնարկած լիներ 10 խաղ առաջ, «Մանչեսթեր Յունայթեդը» կլիներ առաջատար: «Մանչեսթեր Յունայթեդի» փիլիսոփայությունն է վայելք պարգեւել խաղով:

Իմ կանխատեսումն է, որ «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը» կլինեն առաջատար քառյակում»,- Կանտոնայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» փետրվարի 24-ին կընդունի «Լիվերպուլին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում