21:53  ,  23 փետրվարի, 2019

Մբապեի դուբլը նպաստեց ՊՍԺ-ի հաղթանակին

Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունեց «Նիմին»: Գերմանացի Թոմաս Տուխելի ղեկավարած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուն:

ՊՍԺ-ն 25 խաղից հետո 68 միավորով առաջին տեղում է: Երկրորդ տեղում ընթացող «Լիլը» 26 խաղում վաստակել է 51 միավոր: «Նիմը» 11-րդն է՝ 36 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 26-րդ տուր

ՊՍԺ - «Նիմ»՝ 3:0 (տեսանյութ)

Կրիստոֆեր Նկունկու, 40, Կիլիան Մբապե, 69, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով