10:34  ,  23 փետրվարի, 2019

Նեւիլ. Բարդ կլինի չնշանակել Սուլշերին, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթի նաեւ «Լիվերպուլին»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նեւիլը կարծում է, որ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերը պետք է ամռանը նոր պայմանագիր ստանա՝ ազատվելով «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատարի կարգավիճակից, եթե կարողանա Անգլիայի առաջնության 27-րդ տուրում հաղթել «Լիվերպուլին»:

«Երկու կամ երեք ամիս առաջ Սուլշերը ընդամենը հույս ուներ, որ կստանա այս աշխատանքը, բայց եթե նա այս տուրում հաղթի «Լիվերպուլին», ապա ես չեմ կարողանա հասկանալ, թե ինչու նա չի ստանա այն:

Իհարկե, այսպիսի հարցերը մեկ խաղից կախված չեն, բայց եթե արդեն հաղթել ես «Չելսիին», «Տոտենհեմին» եւ «Արսենալին», իսկ «Լիվերպուլին» հաղթելու շանս գործնականում չի լինելու, ապա ինչո՞ւ չտալ նրան այդ աշխատանքը: Սրանք արդեն անհավանական արդյունքներ են: Բարդ կլինի նրան չտրամադրել «Մանչեսթեր Յունայթեդը» մշտական հիմքի վրա մարզելու հնարավորույթունը, եթե շարունակի հաղթանակների շարքը»,- Նեւիլի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:05-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English