Աշխարհի կրկնակի չեմպիոն, կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Եվգենյա Մեդվեդեւայի հաղթանակով ավարտվեց գեղասահքի Ռուսաստանի գավաթի խաղարկության կանանց մենասահքի մրցումը: Կարծ եւ ազատ ծրագրերի արդյունքում ռուսաստանահայ մարզուհին վաստակել է 222.90 միավոր:
Այս հաղթանակի շնորհիվ Մեդվեդեւան իրավունք ստացավ մասնակցել մարտին Ճապոնիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Երկրորդ տեղը գրավել է Ելիզավետա Տուկտամիշեւան (221,19), երրորդ տեղը՝ Վիկտորյա Վասիլեւան (208,75):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում