12:10  ,  22 փետրվարի, 2019

Ալեքսանդր Գլեբ. «Արսենալը» միշտ կմնա իմ սրտում

Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ի 37-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալից» 0:3 հաշվով պարտությունից հետո անգլիական ակումբի երկրպագուներին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:

«Դա աներեւակայելի էր: Շատ շնորհակալ եմ աջակցության համար: Երբեք չեմ մոռանա դա: «Արսենալը» միշտ կմնա իմ սրտում»,- Գլեբի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ բելառուս ֆուտբոլիստն «Արսենալում» խաղացել է 2005-2008-ը:

ԲԱՏԷ-ի դեմ պատասխան խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում հանդես եկավ 78 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում