18:44  ,  21 փետրվարի, 2019

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Մարկուս Ռեշֆորդին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով եւ կփորձի ամռանն իրականացնել տրանսֆերը, հաղորդում է Mundo Deportivo-ն:

21-ամյա անգլիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը:

Ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդը հայտարարել էր, որ առմանը գլխավոր մարզիչի նշանակումից հետո կվերսկսեն բանակցությունները Ռեշֆորդի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերը գլխավոր մարզիչի պաշտոնակատար է: Ռեշֆորդի տրանսֆերային գինը պայմանագրում ամրագրված չէ:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռեշֆորդը 22 խաղում խփել է 9 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում