20:03  ,  20 փետրվարի, 2019

Անդրեյ Տալալաեւ. Հայաստանում հիմա մի քանի թիմեր կարող են հասնել 2 միլիոն դոլար բյուջեի

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը ղազախական Vesti.kz-ի հետ զրույցում սխալ է համարել համեմատել ղազախական եւ հայկական ակումբների ֆինանսական հնարավորությունները:

«Իմ տվյալներով, Հայաստանի եւ Ղազախստանի առաջնությունների մասնակիցների բյուջեները համեմատելի չեն: Հայաստանում մինչեւ այս մրցաշրջանը ոչ մի ակումբ չի ունեցել 2 միլիոն դոլարից մեծ բյուջե: Հիմա մի քանի թիմեր կարող են հասնել այդ գումարին: Բայց Ղազախստանում, իմ տվյալներով, բոլոր ակումբներն էլ գերազանցում են այդ բյուջեն»,- ասել է Անդրե Տալալաեւը:

Ռուսաստանցի մասնագետը նաեւ հրաժարվել է խոսել Ղազախստանում իր կարիերան շարունակելու հավանականության մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում