11:58  ,  18 փետրվարի, 2019

Հայ ըմբիշները հաջող են հանդես եկել Խարկովում

Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացել է Հովհաննես Սահակյանին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցել են նաեւ հայ ազատ ոճային ըմբիշները։

Ոսկե մեդալակիրներ են դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (70 կգ) եւ Մարզպետ Գալստյանը (92 կգ) ։ Մեդալներ են նվաճել նաեւ Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գոռ Գրիգորյանը (61 կգ), Վարդգես Կարապետյանը (65 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ) եւ 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը։  

Մրցաշարին մասակցել են նաեւ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի ըմբիշները, փոխանցում է ՀԸՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում