01:58  ,  18 փետրվարի, 2019

ՊՍԺ-ն հաղթեց Մբապեի գեղեցիկ գոլի շնորհիվ (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Սենտ Էթյենին»: Փարիզյան ակումբի հաղթական գոլը վերջնամասում խփեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ):

2 խաղ պակաս անցկացրած ՊՍԺ-ն մրցաշարային աղյուսակը գլխավորում է 62 միավորով եւ 12 միավոր է առաջ երկրորդ տեղում ընթացող «Լիլից», որն այս տուրում գոլազուրկ ոչ ոքի էր խաղացել «Մոնպելյեի» հետ: «Սենտ Էթյենը» 40 միավորով 5-րդն է:

 Ֆրանսիայի առաջնություն, 25-րդ տուր

«Սենտ Էթյեն» - ՊՍԺ՝ 0:1

Կիլիան Մբապե, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով