19:41  ,  11 փետրվարի, 2019

Չեմպիոնների լիգա. Փլեյ-օֆֆի առաջին խաղային օրվա մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղային օրվա մրցավարներին:

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա) 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը կսպասարկի իտալական մրցավարական բրիգադը՝ Դանիելո Օրսատոյի գլխավորությամբ:

Իտալական «Ռոմայի» եւ պորտուգալական «Պորտուի» միջեւ Հռոմում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել հոլանդացի Դանի Մակելին, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր մրցավարները կունենան նաեւ վիդեոօգնակններ:

Փետրվարի 12-ին կայանալիք 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում