14:31  ,  9 փետրվարի, 2019

Ֆաբրեգաս. Ազարը շատ անձնական որոշում է ընդունելու

«Չելսիի» նախկին խաղացող, «Մոնակո» տեղափոխված իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգաստ վստահություն է հայտնել, որ «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը չի հեռանա Լոնդոնին եւ չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

«Ազարն ասում է, որ ընդունել է որոշումը, եւ ես կարծում եմ, որ նա կերկարաձգի պայմանագիրը «Չելսիի» հետ: Ազարը չի պայքարի հեռանալու համար: Նա գիտի, որ «Չելսին» գերազանց ակումբ է, եւ նա նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսներն Անգլիայում:

Նա հավանում է «Ռեալը», դա գաղտնիք չէ, բայց Ազարը երջանիկ է Լոնդոնում: Հիմա նա 28 տարեկան է, կարեւոր որոշում ընդունելու տարիք է, եւ դա կլինի շատ անձնական որոշում: Եթե տեղափոխվի «Ռեալ», ապա այնտեղ էլ կավարտի կարիերան»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը: 

Բելգիացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում