01:53  ,  8 փետրվարի, 2019

«Վալենսիան» «Բետիսի» դեմ հանդիպման ավելացված ժամանակում խուսափեց պարտությունց (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բետիսը» տանը մրցեց «Վալենսիայի» հետ եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում բաց թողած գոլի պատճառով: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2: «Վալենսիային» պարտությունից փրկեց ֆրանսիացի Կեւին Գամեյրոյի գոլը ավելացված երկրորդ րոպեին:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-ին:

Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Բետիս» - «Վալենսիա»՝ 2:2 (տեսանյութ)

Լորենսո Մորոն, 45, Խոակին Սանչես, 54 – Դենիս Չերիշեւ, 70, Կեւին Գամեյրո, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում