12:51  ,  17 օգոստոսի, 2012

Սկանդալային վարքով կիսապաշտպանին սպասում են «Մարսելում»

Լոնդոնի «Քուիզ Պարկ Ռեյնջերսի» անգլիացի կիսապաշտպան Ջոյ Բարտոնը կարող է վարձավճարով տեղափոխվել ֆրանսիական «Մարսել», հայտնում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ սկանդալային վարքով հայտնի կիսապաշտպանը 12-խաղյա որակազրկում էր ստացել Անգլիայի նախորդ առաջնության վերջին տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում կարմիր քարտի արժանանալու եւ հանդերձարանի ճանապարհին մրցակից թիմի ֆուտբոլիստների հետ ծեծկռտուք սարքելու համար:

Նման վարքի համար 29-ամյա Բարտոնը զրկվել էր թիմի ավագի թեւկապից եւ տեղափոխվել էր Անգիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ֆլիտվուդ» ակումբի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով