01:41  ,  7 փետրվարի, 2019

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ հավասարվեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 27-րդ տուրից երկու շաբաթ առաջ տեղափոխված (փետրվարի 24-ին կայանալիք Անգլիական լիգայի գավաթի խաղարկության «Մանչեսթեր Սիթի» - «Չելսի» եզրափակիչի պատճառով) խաղում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լիվերպուլում մրցեց «Էվերտոնի» հետ: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով:

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում աչքի ընկավ ֆրանսիացի պաշտպան Էմերիկ Լապորտը: Հանդիպման ավելացված ժամանակի 8-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը:

«Մանչեսթեր Սիթին» 26 խաղից հետո 62 միավորով հավասարվեց 25 հանդիպում անցկացրած «Լիվերպուլին» եւ գոլերի տարբերությամբ առաջին տեղում է:

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2 (տեսանյութ)

Էմերիկ Լապորտ, 45+2, Գաբրիել Ժեզուս, 90+8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում