19:46  +04,  5 փետրվարի, 2019

Ֆորմուլա-1-ն ու Բաքուն 3 տարով երկարաձգել են համագործակցությունը

Ֆորմուլա-1-ի ղեկավարությունն ու Ադրբեջանի Մեծ մրցանակի ներկայացուցիչները կնքել են երեք տարվա նոր պայմանագիր, որի համաձայն Բաքուն կշարունակի մինչեւ 2023 թվականը ներառյալ անցկացնել Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնության փուլերից մեկը, հաղորդում է F1Media-ն:

Պայմանագրի կնքմանը մասնակցել են Ադրբեջանի սպորտի նախարարն ու Ֆորմուլա-1-ի գործադիր տնօրեն Չեյզ Քերին: Բաքուն Ֆորմուլա-1 ընդունում է 2016 թվականից:

2019թ. Ֆորմուլա-1-ի օրացույցում կա 21 մրցում: Ադրբեջանի Մեծ մրցանակը կանցկացվի ապրիլի 26-28-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ