Ֆորմուլա-1-ի ղեկավարությունն ու Ադրբեջանի Մեծ մրցանակի ներկայացուցիչները կնքել են երեք տարվա նոր պայմանագիր, որի համաձայն Բաքուն կշարունակի մինչեւ 2023 թվականը ներառյալ անցկացնել Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնության փուլերից մեկը, հաղորդում է F1Media-ն:
Պայմանագրի կնքմանը մասնակցել են Ադրբեջանի սպորտի նախարարն ու Ֆորմուլա-1-ի գործադիր տնօրեն Չեյզ Քերին: Բաքուն Ֆորմուլա-1 ընդունում է 2016 թվականից:
2019թ. Ֆորմուլա-1-ի օրացույցում կա 21 մրցում: Ադրբեջանի Մեծ մրցանակը կանցկացվի ապրիլի 26-28-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում