12:35  ,  5 փետրվարի, 2019

Նեյմարը մեծ շուքով է նշել ծննդյան տարեդարձը

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը փետրվարի 5-ին դարձել է 27 տարեկան:

Երեկոյի ընթացքում Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը եղել է հենակներով եւ բացման խոսքի ժամանակ չի զպել արցունքները:

Նեյմարը ծննդյան տարեդարձը նշել է Ելիսեյան դաշտերի հաստատություններից մեկում՝ Փարիզի կենտրոնում: 500 հյուրերի թվում են եղել ՊՍԺ-ի ֆուտբոլիստները, թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, դիջեյ Բոբ Սինքլերը եւ մի շարք հայտնի մարդիկ, փոխանցում է Esporte Interativo-ը:

Երեկոյի ընթացքում Նեյմարը, Դանի Ալվեսը եւ Կիլիան Մբապեն պարել են բրազիլական Parado no Bailão երգի ներքո:

Հիշեցնենք, որ Նեյմարը շարունակում է ապաքինվել վնասվածքից, որի պատճառով չի մասնակցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին ու պատասխան խաղերին (փետրվարի 12-ին եւ մարտի 6-ին):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում