10:59  ,  5 փետրվարի, 2019

Կամո Հովհաննիսյանի հաղթական գոլը Տուլայի «Արսենալի» դեմ խաղում

Թուրքիայում հավաք անցկացնող ղազախական «Ժետիսուն» ստուգողական խաղում մրցել է Տուլայի «Արսենալի» հետ եւ հաղթել 2:1 հաշվով:

Ղազախական ակումբի հաղթական գոլը 86-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը մասնակցել է երկրորդ խաղակեսին:

Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանը 2018-ի հունվարին է տեղափոխվել «Ժետիսու», որի կազմում մասնակցել է Ղազախստանի ավարտված առաջնության 31 խաղի՝ դառնալով մեկ գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում