19:09  ,  4 փետրվարի, 2019

Անդրեյ Տալալաեւն ամփոփել է «Փյունիկի» երկու հավաքներն ու ստուգողական խաղերը

Երեւանի «Փյունիկի» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է թիմի երկու մարզումային հավաքներն ու ստուգողական հանդիպումները:

«Փյունիկը» առաջիկայում կմասնակցի Կիպրոսում անցկացվելիք Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկությանը: Խմբային փուլի առաջին խաղում հայկական ակումբը փետրվարի 8-ին կմրցի Վլադիվոստոսկի «Լուչի» հետ: Փետրվարի 11-ին Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմի մրցակիցը կլինի Սարանսկի «Մորդովիան», իսկ փետրվարի 14-ին՝ Վոլգոգրադի «Ռոտորը»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում