01:34  ,  4 փետրվարի, 2019

«Ռեալը» կրճատում է միավորների տարբերությունը (տեսանյութ)

Իսպանական Պրիմերայի 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ալավեսի» նկատմամբ (տեսանյութ):

Արքայական ակումբից մեկական անգամ աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, 18-ամյա բրազիլացի Վինիսիուս Ժունիորը եւ փոխարինման դուրս եկած Մարիանո Դիասը: Վերջին 4 խաղում 31-ամյա Բանզեման խփել է 6 գոլ:

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 42 միավոր եւ արդեն 2 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից», որն այս տուրում պարտվել էր «Բետիսին»: Առաջատար «Բարսելոնան» «Վալենսիայի» հետ տնային ոչ ոքիից (2:2) հետո ունի 50 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ռեալ» - «Ալավես»՝ 3:0

Քարիմ Բենզեմա, 30, Վինիսիուս Ժունիոր, 80, Մարիանո Դիաս, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում