21:22  ,  3 փետրվարի, 2019

Մորատայի նորամուտն անհաջող ստացվեց «Աթլետիկոյի» համար (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Բետիսին», որի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց իսպանացի կիսապաշտպան Սերխիո Կանալեսը (տեսանյութ):

«Աթլետիկոյի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Լոնդոնի «Չելսիից» տեղափոխված իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, որը նորամուտը նշեց մադրիդյան ակումբում:

«Աթլետիկոն» 44 միավորով երկրորդ տեղում է եւ արդեն 6 միավոր է զիջում առաջատար «Բարսելոնային», որն այս տուրում ոչ ոքի էր խաղացել «Վալենսիայի» հետ (2.2): «Բետիսը» 32 միավորով բաժանում է 5-7-րդ տեղերը:

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Բետիս» - «Աթլետիկո»՝ 1:0

Սերխիո Կանալես, 65 (11մ)   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում