00:33  ,  3 փետրվարի, 2019

«Բորուսիա Մ.»-ն հաղթեց «Շալկեին» եւ առաջ անցավ «Բավարիայից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» Գելզենկիրխենում հանդիպեց «Շալկեի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

«Բորուսիա Մ.»-ն 42 միավորով բարձացավ երկրորդ տեղ՝ շրջանցելով Մյունխենի «Բավարիային», որը նույնպես ունի 42 միավոր, բայց հետ է գոլերի տարբերությամբ: Առաջատար Դորտմունդի «Բորուսիան» ունի 49 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Շալկե» - «Բորուսիա Մ.»՝ 0:2 (տեսանյութ)

Քրիստոֆ Կրամեր, 85, Ֆլորիան Նոյհաուզ, 90+1

Հեռացում՝ Ալեքսանդր Նյուբել («Շալկե»), 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում