13:33  ,  2 փետրվարի, 2019

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը կմասնակցի մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությանը, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը: Հայաստանն այդ իրավունքը ստացել է 2018թ. Օլիմպիադայում 6-րդ տեղ գրավելու շնորհիվ:

Կանանց պայքարում հանդես կգան նաեւ Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը չի մասնակցի աշխարհի թիմային առաջնությանը: Հայաստանի թիմը ստացել է երկրորդ պահեստայինի կարգավիճակ՝ երկու հավաքականների հրաժարվելու կամ այլ պատճառներով չմասնակցության դեպքում, կստանա խաղալու իրավունք:

Առաջնությանը կմասնակցեն աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Չինաստանը, Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանը, Ասիայի չեմպիոն Իրանը, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում ամենաբարձր միջին վարկանիշ ունեցող ԱՄՆ-ը, Աֆրիկայի ամենաբարձր միջին վարկանիշով Եգիպտոսը, Համաշխարհային օլիմպիադայում 3-5-րդ տեղերը զբաղեցրած Ռուսաստանը, Լեհաստանը եւ Անգլիան: Օլիմպիադայում առաջին երկու տեղերում էին Չինաստանն ու ԱՄՆ-ն: Ղազախստանը կմասնակցի, որպես կազմակերպիչ երկրի թիմ, իսկ ՖԻԴԵ-ի նախագահից հրավեր է ստացել Հնդկաստանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում