02:24  ,  31 հունվարի, 2019

Իսպանիայի Գավաթ. «Բարսելոնան» կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» տանը մրցեց «Սեւիլիայի» հետ եւ առավելության հասավ 6:1 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի Ֆիլիպե Կոուտինյոն, աչքի ընկան նաեւ խորվաթի Իվան Ռակիտիչը, իսպանացի Սերխի Ռոբերտոն, ուրուգվայցի Լուիս Սուարեսը եւ արգենտինացի Լիոնել Մեսին:

Առաջին խաղում «Սեւիլիան» տանը հաղթել էր 2:0 հաշվով:

Իսպանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 6:1 (առաջին խաղ՝ 0:2), (տեսանյութ)

Ֆիլիպե Կոուտինյո, 13, 11մ, 53, Իվան Ռակիտիչ, 31, Սերխի Ռոբերտո, 54, Լուիս Սուարես, 89, Լիոնել Մեսի, 90+2 – Գիլյերմե Արանա, 67

Չիրացրած 11մ՝ Էվեր Բանեգա («Սեւիլիա»), 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս