02:26  ,  30 հունվարի, 2019

Ռոդրիգոյի հեթ-տրիկը «Վալենսիային» դուրս բերեց կիսաեզրափակիչ

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Վալենսիան» ընդունեց «Խետաֆեին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով՝ օգտագործելով վերջնամասում ունեցած թվային առավելությունը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ռոդրիգոն՝ երեք գոլերից երկուսը խփելով ավելացված ժամանակում:

«Խետաֆեն» առաջին խաղում տանն առավելության էր հասել նվազագույն հաշվով եւ լքեց պայքարը: «Վալենսիան» կիսաեզրափակիչում է

Իսպանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Վալենսիա» - «Խետաֆե»՝ 3:1 (առաջին խաղ՝ 0:1)

Ռոդրիգո, 61, 90+2, 90+3 - Խորխե Մոլինա, 1

Հեռացում՝ Դակոնամ Դյենե («Խետաֆե»), 74, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում