10:33  ,  30 հունվարի, 2019

Լիբերտադորեսի Գավաթում խաղացած ֆուտբոլիստը՝ «Գանձասար-Կապանում»

«Գանձասար-Կապանի» կազմը կարող է համալրել ֆուտբոլիստ Լատինական Ամերիկայից:

NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ Կապանում այս օրերին հավաք անցկացնող «Գանձասար-Կապանին» միացել է պերուացի կիսապաշտպան Կարլոս Օլասկուագան, որն առաջիկայում կկնքի պայմանագիր:

26-ամյա Օլասկուագան խաղացել է պերուական ակումբներում, պորտուգալական «Կոիմբերեում», ունի Լիբերտադորեսի Գավաթում հանդես գալու փորձ:

Հիշեցնենք, որ վերջերս կապանցիների կազմը համալրել էր պերուացի պաշտպան Ալեքս Մարտին Մագալյանեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում