Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի Մասիմիլիանո Ալեգրին իր ղեկավարած թիմը չի համարում ֆավորիտ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում:
«Ոչ մի տեղ գրված չէ, որ «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի սուպերֆավորիտն է: Խելահեղություն կլիներ այդպես մտածել: Եթե մենք այդպես ընկալեինք դրությունը, ապա չէինք զգա մրցակցությունը, որը կա այդ մրցաշարում:
Մենք ունենք նպատակ՝ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Կհասնենք այդ նպատակին, եթե ցուցադրենք լավ խաղ եւ ունենանք հաջողություն»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Յուվենտուսը» կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ՝ փետրվարի 20-ին Իսպանիայում, մարտի 12-ին Իտալիայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի