13:04  ,  29 հունվարի, 2019

Արտերկրում հանդես եկող հայ խաղացողները կնպաստեն ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականի ստեղծմանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աշխատանքներ է տանում կանանց ազգային հավաքական ձեւավորելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանանց եւ աղջիկների ֆուտբոլի զարգացման ուղությամբ կոնկրետ քայլեր է իրականացնում, մասնավորապես, այս տարի Հայաստանի ամբողջ տարածքում անցկացնելու է ֆուտբոլային 3x3 ֆեստիվալներ ամիսը մեկ անգամ Հայաստանի բոլոր մարզերում։ Մեկնարկը կտրվի փետրվարի 16-ին Երեւանում

Հայաստանի կանանց «Ա» եւ «Բ» խմբերում մասնակիցների թիվը կավելանա 2019 սեպտեմբերից։ Այժմ երկու խմբերում խաղում են 6-ական թիմ։ Առաջին խմբում կլինեն առնվազն 8, իսկ երկրորդ խմբում՝ 10 թիմեր:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մարզերում կանանց ֆուտբոլի զարգացմանը, արդեն նոյեմբերին նախատեսվում է տալ ֆուտզալի կանանց Հայաստանի առաջնության մեկնարկը, իսկ մինչեւ 19 տարեկանների հավաքականը նախապատրաստվում է Եվրո-2020-ի որակավորման փուլին: Ի դեպ՝ ստեղծվելու է նաեւ կանանց մեծահասակների հավաքական ու այս գործում ներգրավվելու են նաեւ Սփյուռքում գործող տարբեր ֆուտբոլային ակումբների ազգությամբ հայ խաղացողներ»,- ֆեսբուքյան էջում գրել է Զոհրապ Եգանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում