17:41  ,  28 հունվարի, 2019

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում  նախագահ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ տեղի ունեցած մարզչական խորհրդի նիստում քննարկվել են մարզչական աշխատանքները:

Հիմք ընդունելով Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ծանրաբեռնվածությունը, ֆեդերացիայի նախագահի առաջարկով մարզչական խորհուրդը որոշեց, որ Թորոսյանն այսուհետեւ կզբաղվի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մարզելով:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը վստահվեց գյումրեցի Ռուդիկ Մկրտչյանին, որը Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի անձնական մարզիչն է: Ռուդիկ Մկրտչյանը մինչ այս կատարում էր հավաքականի գլխավոր մարզիչի օգնականի պարտականությունները: 

Հավաքականի երկրորդ մարզիչ նշանակվեց Վահան Ադիլխանյանը, որն ավելի վաղ եղել է հավաքականի գլխավոր մարզիչի օգնական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում