12:50  ,  28 հունվարի, 2019

Gibraltar Masters. Առաջատարների թվում գտնվող Լեւոն Արոնյանը բաց կթողնի 7-րդ տուրը

Ջիբրալթարում անցկացվող Gibraltar Masters մրցաշարում (10 տուր) հունվարի 28-ին կանցկացվեն 7-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը բաց կթողնի 7-րդ տուրը եւ կվաստակի կես միավոր: Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը տարել է 4 հաղթանակ եւ 5 միավորով 8 առաջատարների թվում է:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը 7-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով կխաղա լեհ Ռադոսլավ Բարսկիի հետ, իսկ կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը սպիտակներով կմրցի ռուս Յուրի Գորյաչկինի հետ: Մելքումյանն ունի 3.5 միավոր, իսկ Դանիելյանը՝ 2.5:

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Gibraltar Masters-ի գործող հաղթողն է: Նախորդ տարի հայ գրոսմայստերը եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից:

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ: Գումարային պարգեւ կստանան 1-15-րդ տեղ գրաված շախմատիստները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում