01:25  ,  28 հունվարի, 2019

«Յուվենտուսը» կամային հաղթանակ կորզեց Հռոմում (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար Թուրինի «Յուվենտուսը» Հռոմում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Լացիոյի» նկատմամբ: Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Թուրինցիների հաղթական գոլն 88-րդ րոպեին խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը (տեսանյութ):

«Յուվենտուսը» 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ իր մոտակա հետապնդող «Նապոլիից» առաջ է 11 միավոր: «Լացիոն» 32 միավորով 8-րդն է:

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Լացիո» - «Յուվենտուս»՝ 1:2

Էմրե Ջան, 59 (ինքնագոլ) – Ժուան Կասելու, 74, Կրիշտիանու Ռոնալդու, 88 (11մ)   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում