10:15  ,  28 հունվարի, 2019

Անկյունայինից խորամանկ գոլ՝ Հոլանդիայի առաջնության խաղում

«ԱԶ Ալկմարի» կիսապաշտպան Ուսամա Իդրիսին տպավորիչ գոլի հեղինակ է դարձել «Հերենվենի» դեմ ֆուտբոլի Հոլանդիայի առաջնության 19-րդ տուրի արտագնա խաղում:

78-րդ րոպեին 22-ամյա հոլանդացին օգտվել է մրցակցի դարպասապահի անուշադրությունից եւ դարպասը գրավել է անկյունային հարվածով: Այդ խաղում «ԱԶ Ալկմարը» հաղթել է 2:0 հաշվով եւ 31 միավորով բարձրացել չորրորդ տեղ:

Հոլանդիայի առաջնության առաջատարն է «ՊՍՎ Էյնդհովենը», որն ունի 52 միավոր եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Ամստերդամի «Այաքսից»: Լավագույն եռյակը եզրափակող «Ֆեյենորդը» հավաքել է 39 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում