Իսպանական Պրիմերայի 21-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» արտագնա հանդիպում անցկացրեց «Ժիրոնայի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով (տեսանյութ):
Հյուրերից աչքի ընկան պորտուգալացի պաշտպան Նելսոն Սամեդոն ու արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: Արգենտինացի հարձակվողը 19 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: 51-րդ րոպեից «Ժիրոնան» խաղում էր 10 ֆուտբոլիստներով:
Այդ հաղթանակից հետո կատալոնական ակումբը հավաքեց 49 միավոր եւ 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից»:
Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր
«Ժիրոնա» - «Բարսելոնա»՝ 0:2
Նելսոն Սամեդո, 9, Լիոնել Մեսի, 68
Հեռացում՝ Բերնարդո Էսպինոսա, 51 («Ժիրոնա»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում