20:43  ,  16 օգոստոսի, 2012

Լարիսա Լատինինան եւ Մայքլ Ֆելփսը՝ Louis Vuitton-ի գովազդային դեմքեր

Հայտնի luxury-բրենդ Louis Vuitton-ը պայմանագրեր է կնքել լեգենդար օլիմպիականներ Լարիսա Լատինինայի եւ Մայքլ Ֆելփսի հետ։ Նրանք կգովազդեն հայտնի ապրանքանիշի պայուսակները։ Գովազդային արշավի կարգախոսքն է «Երկու խելահեղ ուղիներ, մեկ ճակատագիր»։

Մարկետոլոգների ընտրությունը պայմանավորված է 77-ամյա Լատինինայի եւ 27-ամյա Ֆելփսի մարզական նվաճումներով։ 48 տարի առաջ խորհրդային մարմնամարզուհին սահմանեց Օլիմպիական խաղերի ռեկորդ՝ նվաճելով տարբեր որակի 18 մեդալ։ 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում ամերիկացի լողորդը կարողացավ գերազանցել այդ նվաճումը։ Պեկինի եւ Լոնդոնի Խաղերում Ֆելփսը նվաճեց 22 մեդալ։

Այժմ Լատինինան եւ Ֆելփսը Louis Vuitton-ի գովազդային պաստառին են։ Պայմանագրի ֆինանսական մասը չի հրապարակվում, գրում է championat.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում