Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը մրցեց «Խետաֆեի» հետ եւ հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
Գոլերը խփեցին ֆրանսացի հարձակվող Անտուան Գրիզմանը եւ իսպանացի կիսապաշտպան Սաուլը:
«Աթլետիկոն» 44 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Բարսելոնայից» (20 խաղ) հետ է 2 միավոր: «Խետաֆեն» 6-րդն է՝ 31 միավոր:
Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր
«Աթլետիկո» - «Խետաֆե»՝ 2:0 (տեսանյութ)
Անտուան Գրիզման, 27, Սաուլ, 37
Հեռացումներ ՝ Դակոնամ Դյենե («Խետաֆե»), 89, երկրորդ դեղին քարտ
Լեանդրո Կաբրերա («Խետաֆե»), 90+1, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում