20:52  ,  26 հունվարի, 2019

Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ՝ 5:0 (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը տանը մրցեց «Բարնլիի» հետ եւ առավելության հասավ 5:0 հաշվով: Աչքի ընկան բրազիլացի Գաբրիել Ժեզուսը, պորտուգալացի Բեռնարդու Սիլվան, բելգիացի Կեւին Դե Բրույնեն, արգենտինացի Սերխիո Ագուերոն: Ինքնագոլի հեղինակ դարձավ «Բարնլիի» իռլանդացի պաշտպան Կեւին Լոնգը Դե Բրույնեի հարվածից հետո:

Նշենք, որ հանդիպման մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Ուելսի «Կարդիֆի» արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայի եւ նրա օդաչուի հիշատակը, թեեւ որոնողական գործողությունները արդյունք չեն տվել եւ ինքնաթիռը կամ բեկորները դեռ չեն հայտնաբերբել:

Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ

 «Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի»՝ 5:0 (տեսանյութ)

 «Ակրինգթոն Սթենլի» - «Դերբի Քաունթի»՝ 0:1

 «Սուոնսի Սիթի» - «Գիլինգեմ»՝ 4:1

«Շրուսբերի Թաուն» - «Վուլվերհեմփթոն»՝ 2:2 (կանցկացվի երկրորդ հանդիպում)

«Բրայթոն» - «Վեստ Բրոմվիչ»՝ 0:0 (կանցկացվի երկրորդ հանդիպում)

«Դոնքասթեր» - «Օլդհեմ»՝ 2:1

«Միդլսբրո» - «Նյուփորթ Քաունթի»՝ 1:1 (կանցկացվի երկրորդ հանդիպում)

«Պորտսմութ» - ՔՊՌ՝ 1:1 (կանցկացվի երկրորդ հանդիպում)

«Նյուքասլ» - «Ուոթֆորդ»՝ 0:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով