11:33  ,  24 հունվարի, 2019

«Վիլեմ Երկրորդն» Արաս Օզբիլիսի հետ դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի Հոլանդիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Վիլեմ Երկրորդը» մրցակցի խաղադաշտում 3:2 հաշվով առավելության է հասել «Տվենտեի» նկատմամբ եւ դուրս եկել հաջորդ փուլ: Բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Վիլեմ Երկրորդի» մեկնարկային կազմում հանդես է եկել 75-րդ րոպե, երբ «Տվենտեն» հաղթում էր 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում