02:23  ,  24 հունվարի, 2019

«Սեւիլիայի» վստահ հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Սեւիլիան» տանը մրցեց «Բարսելոնայի» հետ եւ հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

«Բարսելոնայում» առաջին հանդիպումն անցկացրեց իտալական «Սասուոլոյից» տեղափոխված գանացի կիսապաշտպան Կեւին Պրինս-Բոատենգը, որը փոխարինվեց 63-րդ րոպեին:

Կատալոնական թիմի արգենտինացի առաջատար Լիոնել Մեսին հայտավորված չէր հանդիպմանը:

Պատասխան խաղը տեղի կունենա հունվարի 30-ին:

Իսպանիայի Գավաթ, 1/4 եզրափակիչ

«Սեւիլիա» - «Բարսելոնա»՝ 2:0 (տեսանյութ)

Պաբլո Սարաբիա, 58, Վիսան Բեն-Եդեր, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում