23:53  ,  23 հունվարի, 2019

Մաուրիցիո Սարի. Ազարը կարեւոր է «Չելսիի» համար, բայց առաջատարը չէ

Էդեն Ազարը գերազանց խաղացող է, բայց առաջատար չէ, ասել է Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին՝ խոսելով անգլիական թիմի 28-ամյա բելգիացի կիսապաշտպանի մասին:

«Ազարը անհատական խաղացող է, նա առաջատար չէ: Իհարկե, Ազարը կարեւոր է «Չելսիի» համար: Նա գերազանց խաղացող է եւ կարող է երկու րոպեում հաղթել հանդիպումը: Բայց նրա ներուժը գերազացնում է իր ցուցադրած խաղը: Նա ավելի շատ պետք է աշխատի»,- 60-ամյա Սարիի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Չելսիում» անցկացրել է 28 հանդիպում, խփել 12 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում