15:30  ,  23 հունվարի, 2019

Իգուաինը մեկնել է Լոնդոն (ֆոտո)

Իտալական «Միլանում» վարձավճարով հանդես եկող արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը հունվարի 23-ին մեկնել է Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի «Չելսիի» կազմում, հաղորդում է Sky Sport Italia-ն:

Եթե լոնդոնյան ակումբը հասցնի հունվարի 23-ի ցերեկն իրականացնել 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, ապա նա կկարողանա մասնակցել «Տոտենհեմի» դեմ հունվարի 24-ին կայանալիք գավաթային խաղին:

Սպասվում է, որ «Չելսին» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը կվարձակալի Իգուաինին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Թուրինի «Յուվենտուսին»: Վարձակալության համար անգլիական ակումբը կվճարի 9 միլիոն եվրո: Մրցաշրջանի վերջում «Չելսին» հնարավորություն կունենա 36 միլիոն եվրոյով գնել արգենտինացի հարձակվողի տրանսֆերային իրավունքը:

Ընթացիկ մրցաշրջանում Իգուաինը «Միլանի» կազմում մասնակցել է 22 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում