14:07  ,  23 հունվարի, 2019

Australian Open. Ջոկովիչի մրցակիցը հրաժարվեց պայքարից

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դարձավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը:

5-րդ շրջանում սերբ թենիսիստը մրցեց ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ, որը երկրորդ սեթի ժամանակ վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից: Առաջին սեթում Ջոկովիչը հաղթել էր 6:1 հաշվով, իսկ երկրորդ սեթում հաշվի մեջ առջեւում էր 4:1 հաշվով:

Եզրափակիչի ուղեգիրը Ջոկովիչը կվիճարկի ֆրանսիացի Լյուկա Պուիի հետ, որը 4 սեթում հաղթեց կանադացի Միլոշ Ռաոնիչին՝ 7:6, 6:3, 6:7, 6:4:

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասը եւ աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը:

Հիշեցնենք, որ նախորդ փուլում 20-ամյա Ցիցիպասը հաղթել էր Australian Open-ի գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերին: Մրցաշարը կավարտվի հունվարի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում