«Արցախը» շարունակում է գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանի ղեկավարությամբ պատրաստվել մրցաշրջանի երկրորդ կեսին:
NEWS.am Sport-ի տվյալներով, երեւանյան թիմի կազմը համալրելուն մոտ են երեք կոտդիվուարցի ֆուտբոլիստներ:
Պաշտպան Իդրիսա Սանգարեն հանդես է եկել Մոլդովայի «Սակսանում», հարձակվող Ուիլդրիդ Եզան՝ «Սակսանում» եւ բելառուսական «Գոմելում», հարձակվող Լասինա Դաոն՝ «Սակսանում», «Գոմելում», Ղազախստանի «Ակտոբեում», իսրայելական «Հապոել Աշկելոնում» եւ «Բնեյն Սահնինում»: Երեք խաղացողներն էլ 22 տարեկան են:
Ուիլֆրիդ Եզան գոլի հեղինակ էր դարձել «Արցախի» եւ «Շիրակի» ստուգողական խաղում:
Հիշեցնենք, որ այս ամիս «Արցախը» պայմանագրեր է կնքել պաշտպան Վարդան Մովսիսյանի, կիսապաշտպաններ Վիգեն Ավետիսյանի եւ Բենիկ Հովհաննիսյանի, հարձակվող Վարդան Բակալյանի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում