09:50  ,  22 հունվարի, 2019

Կեւին-Պրինս Բոատենգը տեղափոխվեց «Բարսելոնա» (ֆոտո)

Իտալական «Սասուոլոյի» գանացի կիսապաշտպան Կեւին-Պրինս Բոատենգը տեղափոխվել է «Բարսելոնա», հայտնում է ակումբի կայքը:

Կատալոնական ակումբը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 31-ամյա ֆուտբոլիստին, եւ գործարքի համար կվճարի 2 միլիոն եվրո: Մրցաշրջանի վերջում «Բարսելոնան» հնարավորություն կունենա 8 միլիոնով գնել Բոատենգի տրանսֆերային իրավունքը:

Բոատենգը 2018-ին Ֆրանկֆուրտի «Այնտրատից» էր տեղափոխվել «Սասուոլո», որի կազմում մասնակցել է Իտալիայի ընթացիկ առաջնության 13 խաղի եւ դարձել 4 գոլի հեղինակ: Իսպանիայում նա 2016-2017-ը հանդես է եկել «Լաս Պալմասում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում