10:31  ,  19 հունվարի, 2019

Մաուրո Իկարդին կերկարաձգի պայմանագիրն «Ինտերի» հետ

Արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին կերկարաձգի պայամանգիրը Միլանի «Ինտերի» հետ: Այդ մասին հայտնել է 25-ամյա ֆուտբոլիստի կինը՝ Վանդա Նարան, որը նաեւ նրա գործակալն է:

«Ակումբի եւ մեր միջեւ ոչ մի խնդիր չկա: «Ինտերը» ցանկանում է պահել Իկարդիին: Կլինի նոր պայմանագիր»,- Վանդա Նարայի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Իկարդիի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Իտալիայի ընթացիկ առաջնության 16 խաղում Իկարդին խփել է 9 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում