01:22  ,  17 հունվարի, 2019

Իսպանիայի Գավաթ. «Սեւիլիան» քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

«Սեւիլիան» նվաճեց Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր: 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Սեւիլիան» տանը 0:1 հաշվով պարտվեց Բիլբաոյի «Աթլետիկին», սակայն դուրս եկավ հաջորդ փուլ առաջին խաղում 3:1 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ:

Ավելի վաղ, քառորդ եզրափակիչի ուղեգրեր էին նվաճել «Վալենսիան», «Խետաֆեն» եւ «Ժիրոնան»:

Իսպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Սեւիլիա» - «Աթլետիկ»՝ 0:1 (առաջին խաղ՝ 3:1), (տեսանյութ)

Գորկա Գուրուսետա, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում