00:31  ,  16 հունվարի, 2019

Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է նաեւ Դիեգո Սիմեոնեի հետ (ֆոտո)

Իսպանիայում գտնվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ:

Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել էր նաեւ Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի եւ Արքայական ակումբի լեգենդար խաղացող, 2018թ. աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրած Ֆերնանդո Իերոյի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն, իսպանացի Խինես Մելենդեսը եւ Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ, իսպանացի Խավյեր Մինյանոն:

Հայաստանի հավաքականի մարզիչները Իսպանիայում հետեւում են Մադրիդի «Ռեալի» եւ «Աթլետիկոյի» մարզումային գործընթացին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում