Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը ուրախ կլիներ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի դարձյալ տեսնել Իսպանիայի առաջնությունում:
«Դա հրաշալի կլիներ Լա Լիգայի համար: Մոուրինյոն ֆանտաստիկ մարզիչ է եւ նրա վերադարձն Իսպանիա կլիներ գերազանց տեսարան: Հրաշալի կլիներ մեր լիգայում ունենալ նրա նման մարզիչի: Բայց բարդ է ասել, թե որ ակումբը կլինի»,- Տեբասի խոսքը մեջբերում է RAC1-ը:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն 2010-2013 թվականներին գլխավորել է Մադրիդի «Ռեալը»: 2018թ. դեկտեմբերին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվելուց հետո Մոուրինյոն մերժել է պորտուգալական «Բենֆիկային»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում