10:55  ,  13 հունվարի, 2019

Սլավիկ Հայրապետյանը 6-րդ տեղն է գրավել Լեհաստանում

Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 6-րդ տեղն է գրավել Լեհաստանի Տորուն քաղաքում ընթացող Mentor Toruń Cup 2019 գեղասահքի ամենամյա մրցաշարում:

Կարծ ծրագրից հետո հայ մարզիկը 10-րդ տեղում էր, սակայն ազատ ծրագրում գրանցել է երկրորդ արդյունքը եւ հայտնվել 6-րդ տեղում: Կարճ ու ազատ ծրագրերի համագումարում Հայրապետյանի արդյունքն էր 177.09 միավոր:

Մրցաշարի հաղթող է դարձել ավստրիացի Բրենդան Կերին, որը հավաքել է 205.95 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում