Անգլիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Բրայթոնին»: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գոլը 11 մետրանոցից խփեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը:
«Լիվերպուլը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 57 միավորով: Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Մանչեսթեր Սիթին» հետ է 7 միավոր:
Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր
«Բրայթոն» - «Լիվերպուլ»՝ 0:1 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 50, 11մ
«Բարնլի» - «Ֆուլհեմ»՝ 2:1
Ջո Բրայան, 20, ինքնագոլ, Դենիս Օդոի, 23, ինքնագոլ – Անդրե Շյուրլե, 2
«Կարդիֆ» - «Հադերսֆիլդ»՝ 0:0
«Քրիսթալ Փելաս» - «Ուոթֆորդ»՝ 1:2
Քրեյգ Քեթկարթ, 38, ինքնագոլ - Քրեյգ Քեթկարթ, 67, Թոմ Քլեւերլի, 75
«Լեսթեր» - «Սաութհեմփթոն»՝ 1:2
Վիլֆրեդ Նդիդի, 58 - Ջեյմս Ուորդ-Պրաուս, 11, 11մ, Շեյն Լոնգ, 45+2
Հեռացում՝ Յան Վալերի («Սաութհեմփթոն»), 45, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում